Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան սկսում է Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու գործընթացը, տեղեկացնում է «Ուկրինֆոն»-ն, հղում անելով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիի հայտարարությանը:

Նրա խոսքով, երկրի իշխանություները չեն սահմանափակվի ԱՊՀ նախագահության դադարեցմամբ: Բացի այդ, հայտնել է Պարուբիյը, որոշում է կայացվել Ոկրաինայի տարածքում ուկրաինական բանակի և «երկրի անվտանգության երաշխավոր-դաշնակիցների» հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր մշակելու մասին: Կիևն արդեն համապատասխան դիմում է նախապատրաստել, ուղղված «երաշխավոր-երկրներին», հավելել է պաշտոնյան:

Ուկրաինայի փոխարեն ԱՊՀ նախագահությունն ընթացիկ տարում ստանձնել է Բելոռուսիան:

Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ռուսաստանյան դիվանագետները բազմիցս կոչ են արել Կիևին կազմակերպությունից դուրս գալուց առաջ մանրազնին ուսումնասիրել ԱՊՀ-ին անդամակցելու բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները:

ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 1991թ.-ին: Ուկրաինան համարվում է միայն կազմակերպության հիմնադիր, քանի որ չի վավերացրել նրա կանոնակարգը:




Լրահոս