Երեկ «ՍԱՍ» Սուպերմարկետի մոտ հինգ երիտասարդ քաշքշել են Նախախորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի կնոջը` Նանոր Սեֆիլյանին:
Armlur.am-ը տեղեկացել է, որ պատճառը եղել է այն, որ «Դուրս մեր գրպանից» շարժման պիտակներով Նանոր Սեֆիլյանի մեքենային են մոտեցել հինգ հոգի և պարտադրել են հանել պիտակները: Վերջինս դիմադրել է, ինչն էլ վերածվել է քաշքշուքի:
Վերջինս նշել է, թե երիտասարդները լսելով արևմտահայերենով խոսքը` հեգնել են ասելով. «Թող գնա Հայաստանից, եթե ստե քեզ դուր չի գալիս»: Դրանից հետո 3 մեքենայով հետապնդել են երկար ժամանակ: