Ռուսաստանը կասկածի տակ է դնում Ուկրաինայի ընտրությունների լեգիտիմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները դեռ չեն նշանակում, որ երկրում լեգիտիմ իշխանություն է հաստատվել: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնությունների խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը:

Ռուսաստանյան քաղաքական գործչի խոսքով, ընտրությունների նշանակումն ու անցկացումը թույլ չեն տալիս խոսել նորընտիր նախագահի լեգիտիմության մասին այն պայմաններում, երբ երկիրը գտնվում է «պատերազմական դրության մեջ»:

Կլիշասը հիշեցրել է, որ մինչ այժմ հայտնի չէ, թե «ինչպիսի իրավասություններով է օժտված լինելու երկրի նորընտիր ղեկավարը», – տեղեկացնում է news.online.ua-ն:




Լրահոս