ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ»-ի մեր մասնակցի անունը դեռ անհայտ է կամ միգուցե արդեն որոշված, սակայն ոչ հրապարակված: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր շարունակ հետեւեց տարբեր սոցիալական ցանցերում կատարվող քննարկումներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաշատ հնչած անուններն ու օգտատերերի մեկնաբանությունները:
«Թող Անդրեն գնա, նա միակ երգիչն է, որ կարողանում է երգելու ընթացքում համ էլ պարել»: «Էս պահին միակ հավանական ու արժանի թեկնածուն «Դորիանս» ռոք խումբն է,  կամ թեկուզ մենակ Գոռ Սուջյանին ուղարկեն, տղեն էլի կկարողանա կարգին երգել, հաստատ վերջից առաջին տեղը չենք բռնի»: «Մհերն ա արժանի մասնակցության: Արտիստիկ ա, լավ ձայն ունի, բեմի վրա էլ կարողանում ա շարժվել, իրեն մատուցել»: «Էրիկն ամենահարմար թեկնածուն ա, համ էլ նոր ա հաղթել, գիտի ձեւերը»: «Միայն Սիրուշո, էդ աղջիկը հազար մրցույթի ա մասնակցել, փորձ ունի, ինքնավստահ ա»: «Արամեից լավ թեկնածու չկա, ինքը շատ հարմար ա էդ մրցույթի համար: Նույնիսկ եթե լավ էլ չերգի, մեկ ա, իրա տեսքն արդեն գրավիչ ա, աննկատ չի մնա, հանդիսատեսի ու հեռուստադիտողի ուշադրությունը կգրավի»…
Ինչպես տեսնում եք, կարծիքներն ու հիմնավորումները բազմազան են: Բայց չպետք է մոռանալ, որ դա ոչ թե երգչի, այլ երգի մրցույթ է:




Լրահոս