Դոնեցկի անջատողականները հայտնում են 30 զոհերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսամետ անջատվողականները հայտարարել են, որ օդանավակայանի համար մղվող մարտում զոհվել է 30 մարդ:
Ավելի վաղ Դոնեցկի մարզային իշխանությունները հայտնել էին 15 վիրավորների մասին, զոհերի թիվը չէր ճշտվում:
Ծայրահեղականներից մեկի խոսքով, ում հետ զրուցել է Ասոշիեյթիդ Պրես գործակալության լրագրողը, զոհվածների մարմինները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց:

BBC-ի թղթակցի հարցին ի պատասխան` ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության մամլո ծառայությունից հաստատել են զոհերի մասին տեղեկատվությունը:
Մեկնաբանելով անջատողականների շարքերում չեչեն մարտիկների մասին տեղեկատվությունը, մամլո ծառայությունից հայտարարել են. «Ոչ կադիրովականներ, ոչ էլ այլմոլորակայիններ մեր կողմից չեն մարտնչում»:




Լրահոս