Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում էր 2013 թ.-ի բյուջեի կատարողականը, որտեղ հիմնական զեկույցով հանդես եկավ Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, թե նշանակություն չունի, որ հին կառավարության հաշվետվությունը ներկայացնում է նոր կառավարությունը և այն, ամեն դեպքում, պետք է գործի թափանցիկ:
«Բյուջեի կատարման հաշվետվության հաստատելը կամ չհաստատելը գալիս է հաստատելու, թե արդյո՞ք այդ կառավարությունը վայելում է ԱԺ վստահությունը, թե ոչ : Իհարկե պատրաստ եմ պատասխանել կառավարության աշխատանքի թե քանակականի ու թե որակականի հետ կապված, բայց հույս ունեմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք ձևավորել ավելի պահանջկոտ արդյունքներ, որով առավել լավ կգնահատվի կառավարության աշխատանքը: Մեկ- մեկ որ ասում եմ մենք, շփոթում եմ իմ նախկին պաշտոնի հետ»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, թե թվային ցուցանիշներից բացի, առավել կարևոր է կառավարության որակական աշխատանքը, ինչը ամենադժվար մասն է: