Բարձրաստիճան պաշտոնյաները` Արագածոտնի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 27-ին, հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի, ՀՅԴ անդամ Գևորգ Չաուշի՝ Գևորգ Ադամյանի զոհվելու օրն է: 

Այս առիթով Արագածոտնի մարզի մի շարք քաղաքներ և համայնքներ նշում են «Գևորգ Չաուշի օրը»:

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի քաղաքապետերը միջոցառում են կազմակերպել` նվիրված ազգի մեծ հերոսին:

Այս պահին Աշտարակում են գտնվում Թալինի քաղաքապետ Սարգիս Ադամյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Միջոցառման մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:




Լրահոս