ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե տեսուչն իրավունք ունի կանգնեցնելու ավտոմեքենան, եթե վարորդն ընդհանրապես խախտում չի կատարել:

Վարդան Մանուկյան, 41 տարեկան, վարորդ


ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդհանրապես ճանապարհային ոստիկանն իրավունք չունի հենց այնպես կանգնեցնելու վարորդին, եթե նա արագությունը չի գերազանցել, խախտում չի կատարել: Բայց եթե տվյալ մեքենան կասկած է առաջացնում տեսուչի մոտ կամ էլ միգուցե արդեն տեսուչը տեղեկացված է, որ վարորդը հարբած է մեքենա վարում, այդ դեպքում իհարկե իրավունք ունի ցանկացած ժամանակ կանգնեցնել տվյալ ավտոմեքենան:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոնի
տնօրեն Էդիկ Հովհաննիսյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման տրամաբանությամբ ցանկացած մեքենա կարող է կասկածահարույց համարվել, ու շատ հաճախ հենց այդպես էլ լինում է: Անակնկալի եկած վարորդին միշտ էլ կարելի է բացատրել (՞), թե իր մեքենան կասկածահարույցներից է: Օրինակ` հաճախ պատահում է, որ պետավտոտեսուչը հայտարարում է, թե տվյալ մակնիշի մեքենայով ժամեր առաջ ծանր հանցագործություն է կատարվել: Ավելի ուշ մեքենայի եւ վարորդի «զննումից» ինչ-որ բան պարզվում է եւ տուգանքի առիթ դառնում: Ասենք` փաստաթղթերից ինչ-որ մեկն է պակաս լինում, կամ ամրագոտու երկարությունը պետավտոտեսուչի սրտով չի լինում:




Լրահոս