Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը armlur.am-ի հետ-ի զրույցում ասաց, որ Վրաստանի տարածքում գտնվող Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ:
Ղազարյանի խոսքով` գործարարները դեռ սպասողական վիճակում են: Նրանց մեծ մասը իրենց բեռները տեղափոխելու համար սպասում է անցակետի բացմանը: Քիչ թվով գործարարներ են, որ օգտվում են Նովոռոսիյսկ- Փոթի երթուղիով:
Արսեն Ղազարյանի կարծիքով` վրացական կողմը հստակ որևէ ժամկետ չի նշում անցակետի բացման համար: «Միայն ասում են` շատ շուտով, շատ շուտով: Դրա համար էլ գործարարները սպասում են: Եթե, աստված չարասցե, հասկանանք և համոզվենք, որ անցակետը փակ է մնալու 1-2 ամիս, կօգտվենք այն ճանապարհից, որը եղել է ժամանակին: Խոսքը վերաբերում է Նովոռոսիյսկ- Փոթի, Փոթի-Նովոռոսիսկ երթուղուն»,- եզրափակեց պրն Ղազարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ից Վրաստանի տարածքում գրանցված փլուզման պատճառով փակ է Վերին Լարսի անցակետը: