
Երկկողմ բանակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առանց ԱՄՆ-ի և ԵՄ մասնակցության հնարավոր չեն: Կառավարության խորհրդակցության ժամանակ նման կարծիք է հայտնել Գերագույն Ռադայի կողմից նշանակված Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Ռուսաստանը «միակողմանի արդարության» կողմնակից է՝ կարծում է կառավարության ղեկավարը:
Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոի հետ, սակայն միջնորդներ իրենց պետք չեն, տեղեկացնում է itar-tass.com-ը: