
Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Կրպակի «գլխավերեւում» Հանրապետական կուսակցության պաստառն է, աջ կողմում` կիսամերկ գեղեցկուհին: Իսկ կրպակի պատուհանի վրա «Փախուստ բանտից 3» ֆիլմի գովազդն է: Հետաքրքիր ներդաշնակություն է. գեղեցկուհին ՀՀԿ-ի բանտն է ընկել ու չի կարողանում դուրս գալ: