Իշխանությունները պատրաստվում են Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել և ընդդիմադիր գործիչների վերաբերյալ ուշագրավ ,փաստեր վերհանելե: Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները փորձելու են հիմնականում կենտրոնանալ, թե ընդդիմադիր գործիչներից ով է իշխանության ներկայացուցիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ կամ երբևէ եղել: Եվ այդ ամենն առաջին հերթին անելու են լրատվամիջոցներին տեղեկատվական արտահոսք կազմակերպելով, որպեսզի “ապացուցվի”, որ ՀԱԿ-ն ընդդիմություն չէ: ՀԱԿ անդամ, ԱԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը բնական համարեց իշխանությունների մտադրությունները: “Ակնհայտ է, որ իշխանությունները պետք է փորձեն պառակտել Կոնգրեսը, քանի որ առաջիկայում համաժողովրդական նոր ալիք է բարձրանալու, ու նաև պյլ ուժերի հետ ենք վերահսկելու ընտրությունների արդյունքները, իսկ դա կարող է սպառնալ կոալիցիայի, ՀՀԿ-ի` մեծամասնություն կազմելուն: Իշխանություններն էլի կփորձեն նման քայլերի դիմել, բայց հուսով եմ` ապարդյուն: Նախկինում էլ նրանց կողմից եղել են նման անհաջող փորձեր: Կարծում եմ մեզ մոտ ողջախոհությունն ավելի շատ է, քան ամբիցիաները”,- նշել է նա:
Ժողովուրդ. Իշխանությունները պատրաստվում են Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ