Քիչ առաջ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 23-ին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բենզալցակայանում հնչեցրած կրակոցների գործով կասկածյալներ Էդվին Թադևոսյանն ու Վարդան Հարությունյանը ստորագրությամբ ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերոնշյալ ազգականները բենզալցակայնում արձակած կրակոցներից հետո ձերբակալվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: