Ժողովուրդ. Կոտայքի մարզպետ Կովալը նստել Է հեռախոսի վրա. նա բոլոր նախարարներից օգնություն է խնդրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շարունակում է իր “մեթոդներով” ամեն ինչ անել, որպեսզի Հրազդանի քաղաքապետ կարգի իր ենթակա թեկնածու Արամ Դանիելյանին: Շահգալդյանը հիմա էլ “նստել է հեռախոսի վրա” և զանգահարում Է Հայաստանի բոլոր նախարարներին, խնդրում նրանց, թե “թասիբի հարց” է, որպեսզի նախարարները հրահանգեն իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին` աշխատանքից ազատել Սասուն Միքայելյանի կողմնակիցներին: Նա “զոհերի” մի ամբողջ ցուցակ ունի, զանգահարում է նախարարներին և ՀՀԿ-ի անունից թելադրում հրազդանցիների անուն-ազգանունները: Այնպես որ, առաջիկայում էլի մարդիկ կազատվեն աշխատանքից: Բացի այդ, բոլոր այն ավտոմեքենաները, որոնք կանգնում են Միքայելյանի շտաբի առջև, ցուցակագրվում են: Դրանից հետո տերերին հերթով որևէ պատրվակով կանչում են ոստիկանության բաժանմունք և “աշխատանք տանում” նրանց հետ: Կովալը համագործակցում է նաև ոստիկանների հետ: Թե ինչու է այդ աշխատաոճը ընտրել, երեկ “ժողովուրդ”-ը փորձել է պարզել մարզպետ Շահգալդյանից, սակայն չի ստացվել:




Լրահոս