Հաջորդ խորհրդարանում կլինեն ոչ միայն նորեկներ, այլև հին, հայտնի դեմքեր, ովքեր տարիներ շարունակ Ազգային ժողովում են եղել: Օրինակ Հակոբ Հակոբյանը` Թունելի Հակոբը, որը վերջին երեք ընտրություններին առաջադրվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից: Եթե ամիսներ առաջ նա ասում էր, թե հստակ չի որոշել` այս ընտրություններին առաջադրվել, թե ոչ, ապա երեկ թերթի հետ զրույցում պատասխանել է, որ կողմնորոշվել է ու դարձյալ մեծամասնական ընտրակարգով նույն տարածքից առաջադրելու է թեկնածությունը: “Ես առաջադրվելու եմ, այո, նույն ընտրատեղամասում”: Թե ով է լինելու իր մրցակիցը այլ կուսակցություններից, մասնավորապես ԲՀԿ-ից, խուսափել է անուն նշել: Դեռևս ամիսներ առաջ խոսակցություններ էին շրջակառվում, թե “Բարգավաճ Հայաստանից” այս ընտրատարածքում առաջադրվելու է “ԲԱՄՕ հոլդինգի” եղբայրներից Հակոբ Մուրադյանը: Հաշվի առնելով, որ վերջինիս եղբայր Մուրադ Մուրադյանն անցյալ տարի նշանակվեց Իրաքում Հայաստանի դեսպան, և որ իբր երկու կուսակցությունների միջև հարաբերությունները լարված են, կասկածելի է նրա թեկնածությունը:
Հրապարակ. Նոր ԱԺ-ում կլինի նաև Թունելի Հակոբը. նրա դեմ կպայքարի ԲԱՄՕ հոլդինգի եղբայրներից Հակոբ Մուրադյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ