ՀԺ. Սերժ Սարգսյանն է Ծառուկյանից պահանջել` հրաժարվել Թումանյանի թբիլիսյան տունը գնելու ծրագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պարզվեց, որ Հովհ. Թումանյանի բնակարանը գնելու է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մինչդեո հայտնի էր, որ բնակարանը գնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:Ըստ լավատեղյակ աղբյուրների, Սերժ Սարգսյանն է ԲՀԿ ղեկավար Գ. Ծաոուկյանից պահանջել` հրաժարվել Թումանյանի թբիլիսյան տունը գնելու ծրագրից: Սարգսյանն իր այս դիրքորոշումը բացատրել է նրանով, որ չի կարելի Թումանյանի անունը դարձնել նախընտրական քարոզչության առարկա, իր հերթին խոստանալով գնումն այնպես կազմակերպել, որ դա չդիտվի որպես ՀՀԿ-ի օգտին: Թերթի իշխանական աղբյուրները պարզաբանում են նաև, թե ինչու է տվյալ հարցի լուծումը դրվել հենց Վարդան Ղուկասյանի վրա: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը այսպիսով պատժում Է Գյումրիի քաղաքապետին` “Ալեքսսւնդրապոլ” հյուրանոցի հետ կապված անիմաստ սկանդալից խուսափել չկարողանալու համար: Թերթը հիեցնում է, որ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցի օրերին Ղուկասյանը իր հյուրանոցի բացումն արեց, ինչը վատ արձագանք գտավ գյումրեցիների և ընդհանրապհս հայաստանցիների շրջանում: 




Լրահոս