“Հունվարի 19-ին կալանավորված Աշոտ Ավետիսյանի՝ “Բանգլադեշցի Համոյի” մեղադրանքը երեկ ծանրացվել է: Եթե մինչ այժմ նրան սպառնում էր մինչև 5 տարվա ազատազրկում, ապա հիմա՝ մինչև 3-7 տարվա ազատազրկում”,- գրում է “ՀԺ”-ն և հավելում.”Այս մասին երեկ մեզ հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաև՝ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Հենց այս հոդվածն է նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում”:
ՀԺ.Բանգլադեշցի Համոյի մեղադրանքը ծանրացվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ