Ուկրաինայի արտգործնախարար Արսեն Ավակովը հաստատել է, որ իշխանությունների ուժային օպերացիայի արդյունքում Դոնեցկում բազմաթիվ զոհեր կան: Ըստ ИТАР-ТАСС-ի, այդ մասին հայտնել է УНН գործակալությունը:
Ավակովը հայտարարել է, որ զոհվածների ճշգրիտ թիվն իրեն հայտնի չէ, սակայն խոսքը գնում է «տասնյակ մարդկանց մասին»:
Ինչպես արդեն հաղորդել էր armlur.am-ը, անջատողականները հայտնել են իրենց կողմից 30 զոհերի մասին:
ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ Դոնեցկի միջազգային օդանավակայանը ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական ուժաինների կողմից:
«Դոնեցկի օդանավակայանում մենք արձագանքել ենք օդանավակայանի գրավմանը, արդյունքում` օդանավակայանն ամբողջությամբ վերահսկվում է (ուկրաինական զինվորականների կողմից): Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել, մենք կորուստներ չունենք», – հայտարարել է նա: Նախարարի խոսքով, ուժային օպերացիան հարավ-արևելքում ներկայումս շարունակվում է: