ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

2012 թվականի մայիսի15-ին Նոյեմբերյանի զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը կարել է բերանը: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ամբաստանյալի եղբայրը` Վարդան Խաչատրյանը, ով փոխանցեց, որ ընտանիքի բոլոր անդամները հուսահատության մեջ են, քանի որ չգիտեն` ում դիմեն, որպեսզի կարողանան օգնել Դավիթին:
Վերջինիս եղբայրը հայտնեց նաեւ, որ Դավիթը նախապես հայտարարել էր հացադուլի մասին, սակայն չէր ասել, որ պատրաստվում է կարել բերանը: Դավիթ Խաչատրյանի հարազատները խնդրում են բոլոր համապատասխան գերատեսչություններին եւ պատկան մարմիններին օգնություն ցուցաբերել եւ հանել Դավիթին այդ վիճակից:

ՈՎ Է ՍՏՈՒՄ

«Ամեն դեպքում, հաճելի է նշել, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերը, անցյալ տարի, նախորդ տարվա համեմատ, մեզ մոտ գրեթե 11 տոկոսով (10,6 տոկոսով) աճել է ապրանքաշրջանառությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սերժ Սարգսյանի հետ մայիսի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Պուտինի այս խոսքերը ներկայացված են ե՛ւ ՌԴ, ե՛ւ ՀՀ նախագահների պաշտոնական կայքերում: Միայն թե, ՀՀ պաշտոնական վիճակագրական տվյալները հերքում են ՌԴ-ի հետ ՀՀ ապրանքաշրջանառության՝ 11 տոկոս աճի ցուցանիշը: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ 2013թ. ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունն աճել է 8.1 տոկոսով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 2.3 տոկոսով: Խոստովանենք՝ 11 տոկոսն ու 8.1 տոկոսն ամենեւին էլ նույնը չեն: Հետաքրքիր է՝ ո՞ւմ տվյալն է ճիշտ՝ Պուտինի՞, թե՞ ՀՀ ԱՎԾ-ի:

ՀՅԴ-Ն ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

ՀՅԴ-ն դեռեւս չի հստակեցրել, թե ինչպես կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե իրենց դիրքորոշումը կհայտնեն ծրագիրը տեսնելուց հետո: Մեր հարցին, թե հավատո՞ւմ եք, որ այս կառավարությունը կկարողանա իրականացնել իր առջեւ դրված խնդիրները, Ռուստամյանը նշեց. «Ես հավատում եմ Աստծուն: Բայց նաեւ չեմ դատում, որպեսզի չդատվեմ»:

ՊԵԿ-Ի ՄԱՆՐ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ

Armlur.am-ի ընթերցողներից մեկի կողմից խմբագրությանը տրամադրած ՀԴՄ կտրոնների խմբաքանակի բոլոր նմուշներում վիճակահանության համարը համընկնում է: Ավելին՝ բոլոր կտրոնները տարբեր օրերի եւ տարբեր ընկերությունների կողմից են տրամադրված: Ինչից կարելի է ենթադրել, որ պատահական համընկնման հավանականությունը չափազանց փոքր պետք է լինի: Պետեկամուտների կոմիտեի «թեժ գժից» տեղեկացրին, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ին ընդունված ՀՀ կառավարության որոշումներից մեկով նման հնարավորություն իրենց տրվում է: Եվ վիճակահանության համարը դրանից հետո կարող է նաեւ կրկնվել: Իր հերթին armlur.am-ին այցելած քաղաքացին հավաստիացնում էր, որ այս դեպքում շահելու հավանականությունն ավելի է փոքրանում:




Լրահոս