Երևան-Բաթումի գնացքի տոմսերն արդեն վաճառքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող “Արմենիա” ֆիրմային գնացքի տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին: Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.ukzhd.am: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 50 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 40 րոպե: Անցած տարվա հետ համեմատ ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել:

Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:

Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով, 2008 թվականի հետ համեմատ 2013  թվականին “Արմենիա”  ֆիրմային գնացքի ուղևորների թիվը աճել է 532%-ով՝ 8,6 հազարից մինչև 46 հազար:

Հիշեցնենք, որ ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է “ֆիրմային” կարգավիճակը և “Արմենիա” անվանումը:




Լրահոս