Սուրիկ Խաչատրյանի եղբոր տղան ոստիկանությունում բացատրություն է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խաչատրյանը մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հարությունյաններին: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյները և Գոռը ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

*****

Մայիսի 27-ին Արթուրը ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և տվել բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հետաքննությունը շարունակվում է:




Լրահոս