ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Armlur.am-ի հետ զրույցում ըստ էության ո’չ հերքեց ո’չ էլ հաստատեց այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը Ռ. Քոչարյան- Հ.Աբրահամյան հանդիպման մասին:
Վ.Սողոմոնյանը հայտնեց, որ ինքը քաղաքում չէ, հավանական հանդիպման մանրամասներից տեղյակ չէ և համապատասխան ինֆորմացիա լրատվամիջոցներին կարող է տրամադրել ոչ շուտ, քան երկու օրից: