«Oրենքով գող» Արտեմ Սարգսյանին` Արտեմ Սարատովսկուն, 1 տարի պայմանական են տվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, մայիսի 15-ին Դոմոդեդովոյի դատարանը որոշում է կայացրել 36-ամյա հայազգի «օրենքով գող» Արտեմ Սարգսյանի քրեական գործով, որը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի պահպանման մեջ:

Պարբերականը հիշեցնում է, որ Արտեմ Սարատովսկին, ինչպես նրան անվանում են քրեական շրջանակներում, ձերբակալվել էր ապրիլի 19-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նրա մոտ գտել են է մեկուկես գրամ հերոին: Չանցած մեկ ամիս` դատավոր Սերգեյ Նազարչուկը նրան ազատություն էր պարգևել` առաջին իսկ դատական նիստում նրան դատապարտելով 1 տարի պայմանական ազատազրկման: Թեպետ Արտեմին ազատությունից ոչ ոք չէր էլ զրկել:

Խափանման միջոց ընտրելիս դատարանն Արտեմի համար, ով անգամ Ռուսաստանի քաղաքացի չէր, ընտրել էր ոչ թե ձերբակալություն, այլ` գրավ: Դատարանի դահլիճից Արտեմը բառացիորեն ճողոպրել էր: Նրան տեղ հասցրած իրավապահներն ասել են, որ երբեք նման բան չէին տեսել:

Այնուհետև «օրենքով գողն» ընտրել է քննության հետ լիարժեք համագործակցություն ենթադրող հատուկ կարգ, ընդունել է իր մեղքը և խոստովանել, որ ինքը թմրամոլ է:

Պարբերականի տվյալներով` դա Արտեմի` արդեն երկրորդ դատվածությունն է: Սարատովում 2005թ.` առաջին դատվածությունից հետո, նա ազատվել էր վաղաժամկետ-պայմանական կարգով` 2 տարվա փոխարեն գաղութում անցկացնելով կես տարուց պակաս:

Այժմ, բացի Դոմոդեդովոյի դատավորից, ողջ աշխարհը դուրս է եկել Արտեմի դեմ` սկսած Գոգա Պիտերսկուց, որին Արտեմը դեռևս «օրենքով գող» չեղած ժամանակ ծեծել էր Ասատրյան կրտսերի և Կվեժովիչի հրահանգով, վերջացրած Ասատրյանով, որից նա թաքցրել էր իր կենսագրության տգեղ փաստը:

Ի հավելումն` վերջերս մահացել է Լյոխա Զլակը, որի հետ մեկտեղ Արտեմը «դաստիարակել» էր Արու Արմավիրսկուն` ձեռքի հետ այն աշխարհ ուղարկելով վերջինիս մտերիմներից մեկին: Այն բանից հետո, երբ Կրասնոդարում ձերբակալել են երրորդ «դաստիարակ» Դաթո Ջանգիձեին, Արտեմը Արուի համար պատասխան տալու դեպքում ստիպված կլինի երեքի համար էլ հաշիվ տալ:




Լրահոս