Տիգրան Մուկուչյանը հակադարձեց Սուրիկ Խաչատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսում ընտրապայքար է ընթանում և այն անձնիք, ովքեր այս կամ այն կերպ մասնակցում են ընտրապայքարին՝ իրենց տեսակետներն ու կարծիքները կարող են ազատ արտահայտել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ընտրություններն ավարտվում են, երբ ավարտվում է քվեարկությունը և դրան հաջորդող օրենքով սահմանված համապատասխան քայլերը»,-նշեց նա՝ արձագանքելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն դիտարկմանը, թե Գորիսի ընտրություններն ավարտված են։

«Նման հայտարարությունը որևէ կերպ չի առնչվում մեր կառույցին, ընդամենը ներկայացվել է կարծիք, այդ կարծիքի հետ կապված ես անգամ հարկ չեմ համարում որևէ մեկնաբանություն անել, որովհետև կառույցը լիակատար աշխատում է օրենքին համապատասխան, և կարձանագրվի ընտրության ավարտը, երբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կկայացնի համապատասխան որոշում», – հայտնեց նա:

Խոսելով ինքնաբացարկ հայտնած Արա Բուդաղյանի այն հայտարարության մասին, թե արդեն կան ընտրակաշառքներ բաժանելու, ճնշումների դեպքեր, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ յուրաքանչյուր նման պարագայում անհրաժեշտ են հստակ դիմում-բողոքներ, հակառակ դեպքում հանձնաժողովը նման հայտարարություններով անկարող է իրականացնել որևէ վարույթ:




Լրահոս