Ծեծկռտուք դպրոցում. աշակերտը տեղափոխվել է Մալայանի հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունվարի 31-ին, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է տեղափոխվել Նուբարաշեն 17 փողոցի բնակիչ, 17-ամյա Երվանդ Էքմեքջյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ե. Էքմեքջյանը ակնաբուժական կենտրոն է ընդունվել ձախ աչքի ակնագեդի ցնցումախտորոշմամբ։ Ակնաբուժական կենտրոն են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները, որոնք պարզել են, որ վնասվածք ստացած անձը սովորում է Նուբարաշենի՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի 12 Ա դասարանում։Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, նշված դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Եփրեմյանի, Արման Նազարյանի և նրանց համադասարանցիների միջև։ Վիճաբանության ժամանակ հրել են Ե. Էքմեքջյանին, որի հետևանքով վերջինս դեմքով հարվածել է պատին։Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։Կատարված միջադեպի մասին ֆոտոլրագրողը զրուցել է նաեւ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի հետ: Վերջինս պատասխանել է, որ միջադեպի մասին ինքը տեղյակ չէ, սակայն հավանաբար դպրոցի տնօրինությունն ու համապատասխան մարմինները կզբաղվեն այդ գործով: 




Լրահոս