![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/01//17360.jpg)
Մայրաքաղաքում նախորդ օրվանից տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով հունվարի 31-ի երեկոյան ժամերից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու ուղղությամբ:Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 146,3 տ տեխնիկական աղ և 345 խմ ավազ, գործի է դրվել 116 հատուկ մեքենամեխանիզմ:Բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքներն այսօր էլ ընթացքի մեջ են։