ԵԱՀԿ դիտորդները կորցրել են կապը Դոնեցկի խմբի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը կորցրել է կապը այն թիմի հետ, որը աշխատում է Դոնեցկի մարզում: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հայտարարությունում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Վերջին անգամ դիտորդները կապի են դուրս եկել տեղական ժամանակով ժամը 18:00-ին:

«Խումբն իրականացնում էր պլանային զննումը Դոնեցկի արևելյան մասում, երբ նրանց հետ կապը կտրվեց», – հստակեցնում է ԵԱՀԿ-ն: Այն վերականգնել մինչ այժմ չի հաջողվել»: Կազմակերպությունը նշել է նաև, որ խումբը կազմված է չորս միջազգային դիտորդներից:
«Մենք շարունակում ենք մեր ջանքերը նրանց հետ կապ հաստատելու համար», -հավաստիացրել է ԵԱՀԿ-ն, հավելելով, որ ուկրաինական կառավարությունը և տարածքային իշխանությունները տեղեկացված են կատարվածի մասին:




Լրահոս