Սահմանադրական դատարանում մայիսի 26-ին տեղի է ունեցել «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» կողմից կազմակերպված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումը դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնադրույթների վերաբերյալ:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դ. Ավետիսյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ե. Խունդկարյանը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանի, Հանձնաժողովի անդամներ Գ. Ղազինյանի, Գ. Դանիելյանի և Վ. Պողոսյանի հարցադրումների հիման վրա ծավալվել է հայեցակարգային բնույթի առանցքային հիմնահարցերի շուրջ քննարկում, որի արդյունքների հիման վրա ակնկալվում է դատական համակարգի կողմից համապատասխան առաջարկությունների նախապատրաստում: