Նվազել են դոլարի և եվրոյի փոխարժեքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին կազմել է 412.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.74 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 563.02 դրամ (նվազել է 1.05 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.03 դրամ (նվազել է 0.06 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 694.19 դրամ (նվազել է 2.20 դրամ):

Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 17,133.09 դրամ, արծաթը՝ 257.63 դրամ, պլատինը՝ 19,673.54 դրամ։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 27-ին կատարվել է 900 հազար դոլարի առքուվաճառք։ Փակման գինը կազմել է 413.50 դրամ։




Լրահոս