Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը կսկսվի այս տարվա ապրիլին,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նրա տեղեկացմամբ` հայտարարված մրցույթին մասնակցել են վեց ընկերութուններ, որոնց տվյալները գնահատվել եւ ուղարկվել են Ասիական զարգացման բանկ: Մ. Վարդանյանը չհերքեց, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչները դժգոհություններ ունեն տրանսպորտային միջանցքի շինարարության համար պարտադիր օտարվող հողամասերի փոխհատուցման չափերից: Ըստ Մ. Վարդանյանի` չափագրումներն ու ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, սակայն Ասիական զարգացման բանկի գնահատումներով փոխհատուցման չափը առնվազն 50 %-ով գերազանցում է հողամասերի շուկայական արժեքին, քանի որ հաշվի է առնում նաեւ ընտանիքների սոցիալական վիճակը: Նշենք, որ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը ենթադրում է բարձրակարգ ավտոճանապարհների կառուցում հայ-իրանական սահմանից մինչեւ հայ-վրացական սահման:
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը կսկսվի ապրիլին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ