
Արեւելյան Եվրոպայում ուժեղ սառնամանիքների հետևանքով վերջին 6 օրվա ընթացքում զոհվել է շուրջ 60 մարդ,- հաղորդում է Agence France-Presse-ը: Ուկրաինայում վերջին օրերին ցրտահարությունից մահացել է 43 մարդ, հիմնականում՝ անտուններ: Ըստ օդերեւութաբանական կանխատեսումների՝ մինչեւ փետրվարի 3-ը այստեղ ջերմաստիճանի բարձրացում չի ակնկալվում, ավելին՝ սպասվում է մինչեւ 24 աստիճան սառնամանիք: Մահացություններ են գրանցվել նաեւ Ռումինայում եւ Բուլղարիայում , որտեղ ցրտերի պատճառով փակվել է ավելի քան 450 դպրոց: Այստեղ ջերմաստիճանն իջել է ռեկորդային ցածր աստիճանի՝ որոշ վայրերում հասնելով մինչև -29-ի: