«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի իրողություն է, եւ անգամ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մի առիթով հրապարակավ խոստովանել է, որ ՕԵԿ-ը 2008-ի նախագահական ընտրություններից հետո վարկանիշի կտրուկ անկում ունեցավ: Տարբեր սոցիոլոգներ կանխատեսում են, որ ՕԵԿ-ն այս տարի չի կարողանալու հաղթահարել անգամ նվազագույն շեմը` խորհրդարան մտնելու համար: Սակայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ՕԵԿ-ին համարում են «անցած»: Այս վերաբերմունքը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ ՕԵԿ-ը, հանուն Սերժ Սարգսյանի, հեղինակազրկվեց, այլեւ շատ կարեւոր նրբությամբ: «Ժողովուրդ»-ի` Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ՕԵԿ-ին կթույլատրվի խորհրդարան մտնել միայն մեկ արժանիքի համար, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում լինի մի կուսակցություն, որն ընտրություններից հետո հայտարարի, որ դրանք անցել են ազատ, արդար եւ թափանցիկ: Սա է ՕԵԿ-ի հիմնական առաքելությունը:




Լրահոս