
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Աշոտ Ավետիսյանի` Բանգլադեշցի Համիկի ձերբակալության հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Գագիկ Ծառուկյանը, հաշվի առնելով ներքաղաքական հնարավոր զարգացումները, նաեւ իրեն ապահովագրելու համար, Համիկին խորհուրդ էր տվել առժամանակ հեռանալ Հայաստանից: Վերջինս էլ տեւական ժամանակ բնակվում էր Վրաստանում: «Ճակատագրի հեգնանքով» նա ինչ-որ գործով կարճ ժամանակով վերադարձել էր Երեւան եւ հենց նույն օրն էլ ձերբակալվել: Համաձայն լուրերի` նրա մեքենային «չարաբաստիկ» տաքսին հարվածել է կարմիր լույսի տակ կանգնած վիճակում: Սա է պատճառը, որ անդադար խոսակցություններ են պտտվում, թե Համիկի «գլխին սարքել են»: