Արձանագրվել է օձի խայթոցի 8 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մայիսի 8-ին Արմավիրի բժշկական կենտրոնից:

Հայտնում ենք, որ հանրապետությունում առ այսօր գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք: Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 2-ը, մարզային` 6-ը (Արարատի մարզ` 4, Արմավիրի մարզ`1, Կոտայքի մարզ` 1):

Հակաթույն է ներարկվել 3 հոգու, 5-ի դեպքում հակաթույն ներարկելու անհրաժեշտություն չի եղել: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր մարզերն ապահովված են հակաթույնով:




Լրահոս