ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին` սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված  զեկույցում զարմանահրաշ պատկեր է գրանցվել: Պարզվում է` Հայաստանում դեկտեմբերին գյուղատնտեսական ոլորտում նախորդ ամսվա համեմատությամբ 109,7 տոկոս աճ է գրանցվել: Եւ սա այն դեպքում, երբ դեկտեմբերին գյուղատնտեսություն պարզապես չկա: Բայց որպեսզի տնտեսական ակտիվության 5,9 % աճ ցուցադրվի, իշխանությունները նաեւ թվանկարչության մեթոդներին են դիմում: «Գյուղատնտեսության ոլորտում սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ 139 տոկոս աճ է գրանցվել, ինչը պայմանավորված է բերքահավաքի սեզոնով: Հոկտեմբերին` բերքահավաքի վերջում, աճը նվազել է ու դարձել 63,8 տոկոս, նոյեմբերին` 37,1 տոկոս: Այս ամենը բնական է, քանի որ չկա բերքահավաք: Բայց ահա այսքանից հետո` դեկտեմբերին, 109,7 տոկոս աճ է գրանցվել: Շատ տարօրինակ է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մատնանշեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը` հավելելով, որ թվերը նկարվել են:




Լրահոս