Ֆիլիպո Ինձագին մոտ ժամանակներս կարող է ստանձնել «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Ակումբի ղեկավարության և երիտասարդ մասնագետի միջև բանակցությունները դեռ շարունակվում են: Դրանք կարող են հաջողությամբ ավարտվել մոտակա երկու օրվա ընթացքում. հաղորդում է ANSA-ն:
Նշենք, որ «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ներկա պահին զբաղեցնում է հոլանդացի Կլարենս Զեդորֆը: Նրա գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում է երկու տարի անց: