Ինչ է սպասվում Ալեքսիս Սանչեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահը  հերքել է այն տեղեկությունները, թե ակումբը պատրաստվում է վաճառել հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Չիլիի հավաքականի ֆուտբոլիստը կատալոնական ակումբը լքելու ցանկություն է հայտնել: 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդը համարվում էր Թուրինի «Յուվենթուս»-ը:

«Բարսելոնա»-ն չի պատրաստվում վաճառել Ալեքսիսի տրանսֆերը: Նա գործող պայմանագիր ունի մեր ակումբի հետ: Մենք ոչինչ չգիտենք «Յուվենթուս»-ի հետաքրքրության մասին և որևէ առաջարկ չենք ստացել:

Կրկնում եմ` ակումբը նրան տրանսֆերի չի հանել: Սանչեսը հիանալի մրցաշրջան անցկացրեց, ու մենք նրա հետ հույսեր ենք կապում հաջորդ մրցաշրջանում»,- նշել է Խոսեպ Բարտոմեուն:




Լրահոս