Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նոր օդանավակայան է գնել արտերկրում: Տեղեկացանք, որ վերջինս պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել այնտեղ: Տեղեկությունը փորձեցինք ճշտել «Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունից: Սակայն նրանք հերքեցին լուրը` ասելով, թե այն չի համապատասխանում իրականությանը: Նկատենք, որ լրատվական ծառայությունն ընդհանրապես լուրերը հերքելու սովորություն ունի: Երբ «Ժողովուրդ»-ը գրում էր, որ «Արմավիա»-ում մեծամասշտաբ կրճատումներ են կատարվում, դարձյալ հերքում էին: Բայց օրեր անց պարզվեց, որ իրականում տեղեկությունն ավելի քան ճիշտ է:
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ Է ԳՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ