Երեկ միջադեպ է գրանցվել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ` Հայրապետ Հայրապետյանի եւ «Ամերիաբանկ»-ի աշխատակիցների միջեւ: Հ.Հայրապետյանը գնացել է իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութ, որպեսզի պարզաբանի, թե իրականում ինչ է կատարվում: Սակայն բանկի աշխատակիցներն ագրեսիվ ձեւով հրաժարվել են լսել նրան: «Ամերիաբանկ»-ը հայտարարում է, որ հանրախանութն իրեն է պատկանում, իսկ Հայրապետյանները պնդում են, որ իրենց սեփականությունն ապօրինի ճանապարհով է անցել բանկի տնօրինությանը: Երեկ ոստիկանությունը շրջափակել էր հանրախանութը եւ արգելում էր մոտենալ տարածքին: Բանկի աշխատակիցներն էլ խառնված այս ու այն կողմ էին վազում` Հայրապետյանին փաստաթղթերով ապացուցելու համար, որ դա իրենց տարածքն է: Իսկ շարքային քաղաքացին, ով այսօր իր հանապազօրյա հացի գումարը վաստակում է այդտեղի առեւտրով, հայտնվել է հարկադիր պարապուրդի մեջ: Բանկն ու սեփականատերը «թատրոն» են խաղում, իսկ առեւտրականները մնացել են անաշխատանք: