ՍՊԱՍՎՈՒՄ Է ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցում էր հայոց բանակի կազմավորման 20-ամյակի միջոցառումներին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ երկուշաբթի նա մտադիր է հանդես գալ հրապարակային հայտարարությամբ: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների` Քոչարյանը խոսելու է ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին` այդ առնչությամբ ներկայացնելով իր դժգոհությունները: Բացի այդ, նա խոսելու է քաղաքական ուժերի համախմբման, համամասնական ընտրակարգին անցնելու քննարկումների ու նաեւ հայ-թուրքական գործընթացի, դրա շուրջ եղած զարգացումների մասին: Դժվար է ասել` Քոչարյանը հայտարարելու է քաղաքականություն իր վերադարձի մասին, թե փակելու է այդ թեման: Այնուհանդերձ, սպասվում է, որ նա կանդրադառնա նաեւ այդ թեմային: Սակայն մեզ չհաջողվեց ճշտել այս տեղեկությունները. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս