«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Բաղրամյանի ալրաղացը թանկացրել է թողարկվող ալյուրի գինը։ Դեռ անցյալ շաբաթ ալյուր չէր առաքվում խանութներ. առաքիչները սա բացատրում էին մոտալուտ թանկացումով։ Այդ օրերին Բաղրամյանի ալրաղացից թանկացման մասին լուրերը հերքում էին։
Ընկերության պահակային ծառայության պետ Եղիշե Գրիգորյանը «ՀԺ»-ին ասել էր, որ ալյուրի արտադրության ինքնարժեքի վրա ազդող որեւէ նոր գործոն ի հայտ չի եկել, հետեւաբար՝ «այս խոսակցություններն անհիմն են»։ Եվ, այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ընկերության առաքիչները ալյուրը խանութներին են մատակարարում արդեն թանկ գնով։ Մասնավորապես՝ 2 կգ-անոց փաթեթով ալյուրը խանութներին է հասցվում 600 դրամով՝ նախկին 550-ի փոխարեն, խանութում վաճառքի գինը 650 դրամ է»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։