«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Տիկին Սարգսյան, ԲՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ քառյակը դեմ է քվեարկելու 1013թ. բյուջեի կատարողականին, նախորդ անգամ էլ էլի ԲՀԿ ներկայացուցիչն էր ասում, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի քվեարկությանը քառյակը չի մասնակցելու։ Մտավախություն չունե՞ք, որ ԲՀԿ-ն փորձում է ուղղորդել քառյակին։
Գիտեիք, ես էդպես չէի մեկնաբանի, որովհետեւ ես գիտեմ քննարկումների ընթացքի մասին, գիտեմ ամեն մեկի վերապահումները, մոտեցումները, պրոբլեմները։ ԲՀԿ-ն, որպես առանձին քաղաքական միավոր, իր տեսակետն է արտահայտում, իսկ թե ինչու է այսօր այդ տեսակետը էլի ԲՀԿ կողմը ներկայացրել, որքան հասկացա այսօր ԲՀԿ-ում է տեղի ունեցել հանդիպումը, եւ ԲՀԿ-ն որպես քառյակին ընդունող տանտեր, ներկայացրել է իր մոտեցումները, եւ ես էդտեղ արտառոց բան չեմ տեսնում։
Ինչ վերաբերում է տպավորությանը, որ ԲՀԿ-ն քառյակին տանում է, ես չեմ կարծում, որ նման հնարավորություն կամ ցանկություն ԲՀԿ-ն ունի։ Էդտեղ շատ տարբեր քաղաքական ուժեր են ձեւավորված։ Առավել եւս ՀԱԿ-ում մի քանի կուսակցություններ են։ Էդպես միակողմանի նայելը հարցին, կարծում եմ, ճիշտ չի, առավել եւս, որ մեզ մոտ բոլոր հարցերը քննարկվում են, մենք փոխհամաձայնեցնում ենք։ Եթե համաձայն չենք, այդ մասին տեղյակ ենք պահում, որից հետո քառյակը նորից է հանդիպում եւ քննարկում արդեն ստեղծված վիճակը։ Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի քվեարկությանը, էստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում, որովհետեւ ես գտնում եմ, որ ավելի լավ է համատեղ չքվեարկենք, քան եթե կան մտավախություններ, որ տարբեր քվեարկություններ կլինեն…, քառյակը կարողանում է հասնել նրան, որ համատեղ որոշումներ կայացնելով համատեղ գործողություններ են իրականացնում»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում