
«Վարչական լծակներով որեւէ արդյունքի չես կարող հասնել»:
Տեղական իշխանիկը փորձում է հավատացնել, որ այս օրերին Հրազդան քաղաքի պետական հիմնարկների աշխատակիցներն ինքնակամ են լծվում գործող քաղաքապետի քարոզարշավին: Կոտայքի մարզպետարանի ու Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցները խրտնում, վեր են թռչում, որպեսզի վազեն` գործող քաղաքապետի քարոզարշավն իրականացնելու: Վստահ ենք, որ Կովալենկոն ինքն էլ չի հավատում իր ասածին, պարզապես խոսում է` օդում պղպջակներ առաջացնելով: Կարծում ենք, որ չէր խանգարի, եթե այս պաշտոնյան խոսելուց առաջ մեկ-մեկ մտածեր: Գուցե այդպես ավելի քիչ հայտնվեր ծիծաղելի իրավիճակներում: