
«100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն ուշացած է»:
Իհարկե, Գ.Մելիքյանը ճիշտ է: Մինչ հայրենի կուսակցությունները համախմբվում են` համամասնական ընտրակարգը պաշտպանելու, պարզվում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը մայիսի 6-ն առանց մեծամասնական ընտրակարգի ընտրություն անցկացնելու հնարավորություն չի տալիս: Ա՛յ եթե նույն կուսակցությունները` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, նույնպիսի համախմբվածություն ցուցաբերեին ավելի վաղ, գուցե իրավիճակը փոխվեր: Բայց այս դեպքում ցավալին այն է, որ ընտրական համակարգի մասին խոսում է Գագիկ Մելիքյանը` քաղաքականության հետ առնչություն չունեցող մի կերպար: