Արամ Հարությունյանին զայրացրել է կարեւոր օղակներում ԲՀԿ-ական աշխատողների փաստը․ «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի նորընտիր մարզպետ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը նոր աշխատանքի անցնելուն զուգահեռ՝ հետաքրքրվում է, թե պետբյուջեից ֆինանսավորվող հաստատություններում աշխատողները ինչ կուսակցական պատկանելություն ունեն։ Ըստ նույն աղբյուրի՝ Հարությունյանին զայրացրել է այն փաստը, որ կարեւոր օղակներում ԲՀԿ-ականներ են աշխատում։ Թե ի՞նչ է իրականում կատարվում Կոտայքի մարզպետարանում, «Իրավունքը» պարզեց հենց Արամ Հարությունյանից։

Ես շատ դժվար եմ բարկանում եւ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ըստ Ձեզ, ի՞նչը կարող է նման խոսակցությունների պատճառ դառնալ։

Ինձ զանգահարել են, եւ ասել եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Չնայած, իմ լռելու իրավունքը կարող էի օգտագործել, բայց նման հարցերի նրբությունը հասկանալով՝ պատասխանում եմ։

Ամեն դեպքում, այսօր Կոտայքի մարզպետարանը շրջապատվա՞ծ է ԲՀԿ-ականներով։

Նման բան չկա եւ չի կարող լինել, ի՞նչ է նշանակում շրջապատված լինել։

Այսինքն՝ աշխատակիցները մեծամասամբ ԲՀԿ-ականնե՞ր են, թե՝ ոչ։

Նման խնդիր չկա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս