
Սյունիքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փաստաբան Արշավիր Խալափյանի կողմից իբր առևտրային կաշառք ստանալու առթիվ:
Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Տիգրան Աթանեսյանի` սոցցանցում տարածած հայտարարությունից, որում մասնավորապես ասվում է. «…..Եթե տեղեկատվությունը ճիշտ է, ապա գտնում եմ, որ փաստաբանական համայնքը չի կարող լուռ մնալ և պետք է ամեն ինչ անի Արշավիրին օգնելու և սատարելու համար: Հուսով եմ, որ պալատը ևս համարժեք քայլեր կձեռնարկի»: