ԿԱՐԾԵՍ ԴԵՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աներորդի, նրա որդի Արմանի քեռի եւ համատեղության կարգով` «Հրազդան»  տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ մաքսատուրքը մեկ կիլոգրամի համար՝ նախկին 4-ից  8 ԱՄՆ դոլար դարձնելն այնքան էլ հիմնավորված չէ: Իր ձեւակերպմամբ  հնչեց այսպես` «եթե հիմնավորում կա, սխալ չեմ համարում, բայց իմ կարծիքով հիմնավորում չունի,  եւ բնականաբար տոնավաճառի աշխատողները, որ պայքարում են, ես իրենց հետ խնդիր չունեմ»: Աշոտ Աղաբաբյանից հարցրինք  նաեւ, թե սա կարո՞ղ է անդրադառնալ տոնավաճառին տրվող վարձավճարների վրա: Աղաբաբյանն ասաց, որ ամեն հիմնարկ ունի իր ներքին օրենքները, կանոնակարգը եւ որ այդ վարձավճարները  պատահական չեն դրվում: «Եթե մյուս տոնավաճառները չունեն ծախսելու տեղ, ապա կոնկրետ «Հրազդան»  ստադիոնը ծախսելու շատ տեղ ունի, եւ մեր ծախսերը հիմնականում գնում են ստադիոնի վերականգնման, պահպանման վրա»,-նշեց պատգամավորը: Մեր վերջին հարցին էլ, թե ինչ է արել մինչեւ հիմա, ասաց`  իսկ ինչ չի արել:




Լրահոս