
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում արդեն մեկնարկել է օրվան նվիրված միջոցառումների շարքը:
Armlur.am-ի թղթակիցը Ապարանից հայտնում է, որ միջոցառմանը մասնակցելու համար Ապարան են եկել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և այլ պաշտոնատար անձինք:
Ամբողջ քաղաքի բնակչությունը դրսում բարձր տրամադրությամբ մասնակցում է տոնական միջոցառումներին: Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերից անցել է արդեն 96 տարի:
Տեսանյութն ու լուսանկարները` քիչ ուշ: