
Վրաստանի արտգործնախարար Իրակլի Գարիբաշվիլին, ով մայիսի 28-29-ին աշխատանքային այցով կգտնվի Գերմանիայում, Բեռլինում հանդիպում կունենա երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ինչպես տեղեկացնում է Trend-ը, Իրակլի Գարիբաշվիլին, Անգելա Մերկելը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն պատրաստվում են համատեղ հայտարարություն անել:
Գերմանիայի կանցլերը երեք վարչապետների հետ կքննարկի իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես՝ Ուկրաինայում, նախագահական ընտրություններից հետո:
Վարչապետերը Գերմանիա են ժամանելու Եվրախորհրի նախագահ Հերման վա Ռոմպեյի հրավերով: