Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանի հարևանությամբ:
Ինչպես տեղեկացնում է Day.Az-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հայտարարությունում:
«Ադրբեջանի ԶՈւ զորամասերն ու զորամիավորումները պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ հերթական զորավարժություններ են անցկացնում ռազմաճակատային գոտում», – ասվում է հայտարարությունում:
Տեղեկացվում է, որ զորավարժություններն անցկացվում են զինվորական պատրաստության 2014թ. ծրագրին համապատասխան: